Կարևոր իրադարձություններ

Էդմոն Մարուքյանն ու Գևորգ Գորգիսյանը հանդիպել են Վազգեն Մանուկյանին և Իշխան Սաղաթելյանին

09 Դեկտեմբեր, 2020 15:23
Հեղինակ՝ Լուսավոր Հայաստան
Էդմոն Մարուքյանն ու Գևորգ Գորգիսյանը հանդիպել են Վազգեն Մանուկյանին և Իշխան Սաղաթելյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հայտնում են.

«Տեղեկացնում ենք, որ երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել հանդիպում «Լուսավոր Հայաստան» կուսակցության և Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների միջև, մասնակցությամբ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը և հնարավոր ելքերը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները»։

 

Լրահոս

Դիտել ավելին