Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Ստեփանակերտի Կարի և կոշիկի արտադրական միավորումում. աշխատողները տարհանվել են

09 Դեկտեմբեր, 2020 13:38
Հեղինակ՝ ԱՀ ԱԻՊԾ
Հրդեհ Ստեփանակերտի Կարի և կոշիկի արտադրական միավորումում. աշխատողները տարհանվել են
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը գրում է․ 
 
Այսօր ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել Ստեփանակերտի «Կարի և կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ-ում բռնկված հրդեհի մասին:
 
Նույն ժամին դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ և արագ արձագանքման օպերատիվ 2 խումբ:
 
Հրդեհը բռնկվել է 3-րդ հարկում, որտեղ տեղակայված է արտադրամասը: Պատճառը դեռ հայտնի չէ:
 
Աշխատողները տարհանվել են վայրից, որից հետո հրշեջ փրկարարները կատարել են հրդեհաշիջում:
 
Կրակը մարվել է ժամանակին: Տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին