Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    521,5

  • EUR

    619
    632

  • RUB

    6,91
    7,17

Կարևոր իրադարձություններ

«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեններից մեկը 1 մլրդ դրա՞մ է տանուլ տվել Տոտոյում․ «Հրապարակ»

09 Դեկտեմբեր, 2020 08:17
 «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեններից մեկը 1 մլրդ դրա՞մ է տանուլ տվել Տոտոյում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Բժշկական շրջանակներում քանի օր է՝ սկանդալային լուր է շրջանառվում, թե «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեններից մեկը «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում խաղադրույքներ է կատարել՝ օգտվելով հիվանդանոցի դրամարկղից, եւ մեծ գումարներ է տանուլ տվել՝ 1 մլրդ դրամից ավելի:

Արդյունքում հիվանդանոցի աշխատողները չեն կարողանում աշխատավարձ ստանալ: Այժմ ԱԱԾ-ում գործ է քննվում: ԱԱԾ-ից ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին նշված լուրը: Առողջապահության նախարարի խոսնակը եւս չմեկնաբանեց:

«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի խոսնակն ասաց, թե նշված անձը բարեխղճորեն գալիս է աշխատանքի, պարտաճանաչ կատարում իր ծառայողական պարտականությունները, համենայնդեպս, կոլեկտիվին «Տոտոյում» տանուլ տված գումարների մասին ոչինչ հայտնի չէ:

«Չեմ պատկերացնում, որ նա կարողանա նման բան արած լինել»,- ասաց Ծովինար Խաչատրյանը եւ ավելացրեց, որ իր աշխատավարձն արդեն ստացել է: Առողջապահության նախարարությունից նույնպես տանուլ տված միլիարդի մասին տեղեկությունը հերքեցին:

Բայց համակարգում լուրը բուռն քննարկում են եւ պնդում, որ այն համապատասխանում է իրականությանը, եւ շուտով դրա «ձայնը կլսվի»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին