Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժից տուժած շրջաններում, Հայաստանի ու Արցախի տարբեր անկյուններում պիտի կրկին լսվեն նորածին մանուկների ճիչեր. Արարատ Միրզոյան

07 Դեկտեմբեր, 2020 17:55
Հեղինակ՝ Արարատ Միրզոյան
Երկրաշարժից տուժած շրջաններում, Հայաստանի ու Արցախի տարբեր անկյուններում պիտի կրկին լսվեն նորածին մանուկների ճիչեր. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

«Այսօր մենք ոգեկոչում ենք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։

Վերջին շրջանում էական աշխատանքներ են տարվել` վերացնելու երկրաշարժի հետևանքները։ Շիրակամուտը, Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, չնայած այն մեծագույն ցավին, որ վերապրել են, իրենց մեջ ուժ են գտել շարունակելու կյանքը և շտկելու մեջքը։ Այսօր ավելի քան երբևէ արդիական է միևնույն խորհուրդը՝ ուժերի գերլարումով շարունակել ապրել և շտկել մեր մեջքը։
 
Երկրաշարժից տուժած շրջաններում, Հայաստանի ու Արցախի տարբեր անկյուններում պիտի կրկին լսվեն նորածին մանուկների ճիչեր, և այդ մանուկները պիտի մեծանան ու ապրեն կայուն, անվտանգ և բարեկեցիկ հայրենիքում»։

 

Լրահոս

Դիտել ավելին