Կարևոր իրադարձություններ

Խաղաղապահ զորքերի ներկայությունը մենք դիտարկում ենք երկարաժամկետ հեռանկարում․ ԱՀ նախագահի խոսնակ

06 Դեկտեմբեր, 2020 19:25
Խաղաղապահ զորքերի ներկայությունը մենք դիտարկում ենք երկարաժամկետ հեռանկարում․ ԱՀ նախագահի խոսնակ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը կարծում է, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնումը բխում է տարածաշրջանի անվտանգության շահերից, գրում է РИА Новости գործակալությունը։

«Ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախում էական առաքելություն է իրականացնում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից, և հետագայում նրա անձնակազմի ընդլայնումը միայն բխում է տարածաշրջանի անվտանգության ապահովման շահերից»,- ասել է Պողոսյանը РИА Новости-ի հետ զրույցում:

Նա նշել է, որ Արցախի իշխանություններն այս հարցում շատ հստակ դիրքորոշում ունեն․ «Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և զարգացման հեռանկարները ուղղակիորեն կապված են խաղաղապահների ներկայության հետ։ Խաղաղապահ զորքերի ներկայությունը մենք դիտարկում ենք երկարաժամկետ հեռանկարում»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին