Կարևոր իրադարձություններ

ԼՂ-ում անհետ կորածների որոնման «թեժ գիծը» ավելի քան 200 զանգ է ստացել․ ՌԴ ՊՆ

05 Դեկտեմբեր, 2020 23:23
ԼՂ-ում անհետ կորածների որոնման «թեժ գիծը» ավելի քան 200 զանգ է ստացել․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց որոնելու համար թեժ գծի գործունեության առաջին 24 ժամվա ընթացքում ստացվել է ավելի քան 200 զանգ: Այսօր` դեկտեմբերի 5-ին, ասվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկագրում, գրում է ТАСС-ը։ 

«Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խաղաղապահ ուժերի փոխգործակցության արդյունքում զոհվածների մարմինները որոնվում և հանձնվում են: Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց մասին տեղեկատվություն հավաքելու համար կազմակերպվել է թեժ գիծ: Թեժ գծի մեկնարկից ի վեր այն ստացել է ավելի քան 200 հեռախոսազանգ», – ասվում է փաստաթղթում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին