Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    517
    522,5

  • EUR

    621
    635

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

Մինչև հաջորդ տարվա առաջին կեսը Ստեփանակերտում շահագործման կհանձնվեն շուրջ 300 բնակարաններ. Արայիկ Հարությունյան

04 Դեկտեմբեր, 2020 18:12
Մինչև հաջորդ տարվա առաջին կեսը Ստեփանակերտում շահագործման կհանձնվեն շուրջ 300 բնակարաններ. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով եղել է մայրաքաղաքի մի շարք շինհարթակներում և օբյեկտների շահագործման ժամկետների վերաբերյալ տվել նոր հանձնարարականներ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Երկրի ղեկավարը նշել է, որ հետպատերազմական շրջանում Հանրապետության սոցիալական թիվ մեկ խնդիրը բնակարանայինն է, և առաջիկա տարիներին Կառավարությունը գործադրելու է իր հիմնական ջանքերը բոլոր անօթևան մնացած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար: Նախագահ Հարությունյանի հանձնարարականի համաձայն՝ Ստեփանակերտի տարբեր հատվածներում կառուցվող բազմահարկ շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով, աշխատուժի ավելացման հաշվին շահագործման կհանձնվեն մինչև հաջորդ տարվա առաջին կեսԾրագրում կընդգրկվեն նաև վարչական նշանակության որոշ շենք-շինություններ, որոնք վերակառուցման արդյունքում կվերածվեն բնակելի շենքերի:

Աշխատանքային շրջայցի ընթացքում նախագահը եղել է նաև «Արցախկաթ» փակ բաժնետիրական ընկերությունում, ծանոթացել ամբողջ ծավալով աշխատող արտադրամասի պայմաններին, շնորհակալություն հայտնել կոլեկտիվին պատերազմական ծանր ժամանակահատվածում ևս արտադրական պրոցեսը չկանգնեցնելու և բնակչությանը թարմ կաթնամթերքով ապահովելու համար:

Արայիկ Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում էին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին