Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի գնահատման առաքելությունը պատրաստվում է ժամանել ԼՂ՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը գնահատելու համար. Զախարովա

03 Դեկտեմբեր, 2020 20:55
ՄԱԿ-ի գնահատման առաքելությունը պատրաստվում է ժամանել ԼՂ՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը գնահատելու համար. Զախարովա

ՄԱԿ-ի համալիր առաքելությունը պատրաստվում է մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը գնահատելու համար։ Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС-ը։

«Տարածաշրջանում գործում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, մեկնելու է  պատրաստվում [Լեռնային Ղարաբաղ] Միավորված ազգերի կազմակերպության գծով համալիր գնահատման առաքելությունը», - նշել է նա:

Զախարովայի խոսքով ՝ ռուսական կողմը «սերտ կապի մեջ է» հումանիտար հարցերի լուծման գծով հայկական եւ ադրբեջանական համապատասխան կառույցների հետ, ինչպես նաեւ աշխատում է շահագրգիռ միջազգային կառույցների հետ: Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը, շարունակել է նա, մեծացնում է փախստականներին աջակցության ակտիվությունը, որոնք վերադառնում են Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայրեր: «Նոյեմբերի 14-ից վերադարձածների թիվը մոտենում է 30 հազարի։  Օրական տեղափոխվում է 1-2 հազար մարդ։ Սկսվել են հումանիտար բեռների առաքման միջոցառումները», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին