Հայաստանն ու հայ ժողովուրդը վերապրեցին իրենց պատմության բարդ ժամանակաշրջանը։ Եվ Հայաստանի ղեկավարությունը՝ անձամբ վարչապետը ստիպված էին ընդունել բարդ, բայց անհրաժեշտ որոշում։ Այս մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Արցախի խնդրին։
«Ես պետք է նշեմ, որ այդ որոշումները ցավոտ են, սակայն, կրկնում եմ, անհրաժեշտ էին և շատ մեծ քաջություն էին պահանջում անձամբ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Դա ակնհայտ իրողություն է։ Այսօրվա ժողովին մասնակցող ցանկացած անձ հասկանում է նմանօրինակ որոշման կայացման պատասխանատվության աստիճանը։ Նա այդ պատասխանատվությունն ընդմիշտ իր վրա վերցրեց։ Մեր հիմնական խնդիրն է, որ այս փուլում սատարենք և անձամբ Հայաստանի վարչապետին, և նրա թիմին, որպեսզի խաղաղ կյանքն ապահովվի և բոլոր ընդունված որոշումները իրականացվեն։»,- հայտարարեց ՌԴ նախագահը։