Կարևոր իրադարձություններ

Հայոց բանակի արժեքի գիտակցումը․ «Հայաստանի Հանրապետություն»

01 Դեկտեմբեր, 2020 09:45
Հայոց բանակի արժեքի գիտակցումը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Հայկական բանակը հավասար ճակատամարտ տվեց թշնամական կոալիցիայի ժամանակակից ռազմական մեքենային եւ նահանջեց միայն այն ժամանակ, երբ իսրայելաթուրքական ԱԹՍ-ներով եւ լորաների գերճշգրիտ հրթիռներով էական հարված հասցվեց մեր զինուժին: Ու պատերազմի այս համայնապատկերում կարո՞ղ է գտնվել մեկը, որ կարողանա պնդել, թե, նահանջից բացի, հայկական բանակը պարտվել է: Միայն «օդը փակելու» դեպքում էլ հայ զինվորը կշարունակեր պատերազմը՝ նույնիսկ ավտոմատներով ու հրանոթներով: Մռավում, Մարտակերտի, Մարտունու դիրքերում, Շուշիում մինչեւ հրադադարի հաստատվելը մնացած հայ ռազմիկը հաղթել է, նա իր խնդիրը կատարել է, չի տվել Մարտակերտը, Աղդամը, Մարտունին: Զինվորը չի տվել նույնիսկ Շուշին՝ հրադադարի հաստատումից հետո էլ մնալով այնտեղ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին