Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    521,5

  • EUR

    619
    632

  • RUB

    6,91
    7,17

Կարևոր իրադարձություններ

Շարունակաբար ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

27 Նոյեմբեր, 2020 22:05
Շարունակաբար ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնում է. 

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված անձանց կյանքի իրավունքի պահպանման ուղղությամբ արված բոլոր իրավական քայլերի, այդ թվում ՀՀ-ի կամ անհատ փաստաբանների կողմից ՄԻԵԴ ուղարկված դիմումների, Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջոցների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տրամադրել է ինչպես ՀՀ արտաքին գործերի և ՀՀ պաշտպանության նախարարություններին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ ձեռնարկելու համար:
Շարունակաբար ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր:
Բացի այդ գերեվարված անձանց վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, ուսումնասիրելու և հետագա իրավական քայլերը ձեռնարկելու համար, ուղարկվում է նաև պետական այլ մարմիններ:
Ողջունելի է ցանկացած քայլ և նախաձեռնություն, որն ուղղված է գերեվարված անձանց իրավունքների պաշտպանությանը և նրանց շուտափույթ վերադարձին:
 
Այդուհանդերձ հարկ է նշել, որ գերեվարված անձանց վերաբերող հարցերը ունեն զգայուն կողմեր հատկապես վերջիններիս հարազատների համար: Ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է սոցիալական հարթակների միջոցով անձնական տվյալների հավաքագրմանը, գերեվարված անձանց թվի վերաբերյալ տվյալների հրապարակայնեցմանը կամ անհայտ աղբյուրներին հղում կատարելով հայտարարությունների տարածմանը, ոչ միայն կարող է վտանգել գերեվարվածների կյանքը և առողջությունը, այլև անասելի ցավ և տառապանք է պատճառում նրանց հարազատներին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին