Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը

27 Նոյեմբեր, 2020 00:16
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը, գրում է РИА Новости գործակալությունը։

Ֆրանսիայի Սենատը չորեքշաբթի երեկոյան ձայների բացարձակ մեծամասնությամբ բանաձև է ընդունել ՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը ։ Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի ԱԳՆ-ին առընթեր պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը բանաձեւի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգտին չի գնա եւ չի օգնի խաղաղ գործընթացի առաջմղմանը:

«Քվեարկությունից առաջ բանավեճի ժամանակ (Սենատում) Զբոսաշրջության հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը… հիշեցրել է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ. Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», – ասվում է ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին