Կարևոր իրադարձություններ

Մերոնք 9-10 հոգի են, իսկ ազերիները` մի քանի տասնյակ․ մանրամասներ՝ Սոթքի հանքի մոտ ադրբեջանցի զինվորականների ներկայության մասին (տեսանյութ)

26 Նոյեմբեր, 2020 18:53
Մերոնք 9-10 հոգի են, իսկ ազերիները` մի քանի տասնյակ․ մանրամասներ՝ Սոթքի հանքի մոտ ադրբեջանցի զինվորականների ներկայության մասին (տեսանյութ)

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ կապվեցի այս պահին ազերիների հետ վիճաբանող Սոթքի հանքի աշխատակիցներից մեկի տղայի հետ: Մերոնք 9-10 հոգի են, իսկ ազերիները` մի քանի տասնյակ: Ըստ վկայության` սահմանը գծել են և մի քիչ էլ անցել մեր պետական սահմանը: Թուրքերը հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա մենակ ռուսների հետ կխոսենք»:

Նշենք, որ վարչապետի խոսնակը և ՊՆ-ն հերքել են լուրը, սակայն քաղաքացիները տեսանյութ են տարածում։

 

Լրահոս

Դիտել ավելին