Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը ցավակցել է Զավեն Սարգսյանի ընտանիքին և հարազատներին

25 Նոյեմբեր, 2020 15:31
Արմեն Սարգսյանը ցավակցել է Զավեն Սարգսյանի ընտանիքին և հարազատներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Փարաջանովի թանգարանի հիմնադիր և երկարամյա տնօրեն Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ, ցավակցություն է հղել նրա ընտանիքին և հարազատներին:

«Զավեն Սարգսյանն արվեստի մարդ էր իր էությամբ։ Լուսանկարչությունն ուղիղ ճանապարհով նրան ներքաշեց արվեստի աշխարհ, որտեղ նա բախտ ունեցավ մտերմանալ նաև աշխարհահռչակ Փարաջանովի հետ՝ անմահացնելով հանճարի կյանքի ու գործունեության անկրկնելի պահերը: Սերգեյ Փարաջանովի թանգարանն այսօր Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող մշակույթի օջախներից է, հայ մշակույթի, այդ թվում՝ Փարաջանովի բազմազան ժառանգության հանրահռչակման կարևոր օղակներից մեկը։ Եվ դա շնորհիվ ինչպես տաղանդավոր ռեժիսորի անձի, այնպես էլ նրա

ժառանգության անխոնջ պահապանի՝ Զավեն Սարգսյանի ջանքերի ու նվիրվածության»,-մասնավորապես ասվում է նախագահի ցավակցական խոսքում: 

 

Լրահոս

Դիտել ավելին