Կարևոր իրադարձություններ

Ինչու է կառավարությունը որոշել ներդնել հարկադիր կատարման մասնավոր համակարգ. «Ժամանակ»

24 Նոյեմբեր, 2020 09:41
Ինչու է կառավարությունը որոշել ներդնել հարկադիր կատարման մասնավոր համակարգ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը մտադիր է ներդնել հարկադիր կատարման մասնավոր համակարգ, որի հայեցակարգը արդեն ներկայացվել է քննարկման: Մասնավոր համակարգի ներդրման հիմնավորումն այն է, որ գործող հարկադիր կատարողներն այնքան էլ ջանասիրաբար չեն կատարում իրենց աշխատանքը և շատ դեպքերում ձգձգում են իրենց հանձնարարված մասնավոր գործը: Իսկ մասնավոր հարկադիր կատարման ծառայությունը մոտիվացված կլինի, քանի որ որքան արագ կատարի իր ստանձնած աշխատանքը, այնքան շատ վարձատրություն կստանա:

Ավելորդ է նշել, որ հարկադիր կատարողները զբաղված են դատական ակտերի կատարման աշխատանքով և մեծամասամբ առնչվում են սնանկության դեպքերի հետ, երբ անհաջողության մեջ հայտնված մարդկանցից պետք է խլել նրանց տունը, սեփականությունը: Պետական հարկադիր կատարողները որոշ դեպքերում մտնում են մարդկանց դրության մեջ, փորձում են ժամանակ ու հնարավորություն տալ: Իշխանությանը դա այնքան էլ պետք չէ, նրանց պետք է ամեն ինչ արվի արագ և ժամանակի մեջ: Ինչպես Արցախի դեպքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին