Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,81
    7,06

Կարևոր իրադարձություններ

Ականի պայթյունից վիրավորում ստացած արցախցի փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՀ ԱԻՊԾ

23 Նոյեմբեր, 2020 21:07
Հեղինակ՝ ԱՀ ԱԻՊԾ
Ականի պայթյունից վիրավորում ստացած արցախցի փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․ 

Այսօր Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները որոնելիս, ականի վրա պայթել ու մարմնական տարբեր աստիճանի վիրավորում են ստացել Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողներ:

Վերջիններս հոսպիտալացվել են: Քիչ առաջ հանրապետական բժշկական կենտրոնում վիրավորներին այցելել է ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը:

Ծառայության ղեկավարը խոսել է բժիշկների հետ, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով: Վերջիններս հավաստիացրել են որ փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի նախաձեռնությամբ, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ շարունակվում է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնման և ադրբեջանական կողմի հետ փոխանակման գործընթացը:

ՏԵՂԵԿԱՆՔ

Պատերազմի առաջին օրվանից իրենց մասնագիտական առաքելությունը կատարելիս Արցախի ԱԻ պետական ծառայության 4 փրկարար ծառայողներ զոհվել են, ևս 17-ը՝ վիրավորվել:

Լրահոս

Դիտել ավելին