Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    546
    560

  • RUB

    6,7
    6,94

Կարևոր իրադարձություններ

 

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներ կստանան 300 000 դրամ օգնություն. ՀՀ կառավարություն

21 Նոյեմբեր, 2020 22:48
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներ կստանան 300 000 դրամ օգնություն. ՀՀ կառավարություն

Հայաստանի կառավարությունը հաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Միջոցառման նպատակն է՝ սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի վերը նշված տարածքների համայնքների հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ: 

Սոցիալական աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ։ 

Միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվելու է ծնողին, եթե երեխայի ծնողը հանդիսանում է ծրագրի շահառու: Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը:

Միանվագ դրամական օգնությունը տրամադրվեու է Հայփոստի և Արցախփոստի միջոցով: 

Ծրագիրը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը նվիրաբերված միջոցներով:

 

Լրահոս

Դիտել ավելին