Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Մասիս քաղաքում. տուժածներ չկան

21 Նոյեմբեր, 2020 09:50
Հրդեհ Մասիս քաղաքում. տուժածներ չկան

Նոյեմբերի 21-ին, ժամը 01:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 40 շենքի 1-ին հարկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ թաղամասի թիվ 12 հանրակացարանի 40-րդ մասնաշենքի 1-ին հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:02-ին, մարվել` 02:35-ին:

Այրվել են հանրակացարանի 1-ին հարկի երեք բնակարանների մուտքի դռները՝ մասամբ և մյուս երեք բնակարանների մուտքի, խոհանոցի և հյուրասենյակի դռներն ու գույքը։

 

Լրահոս

Դիտել ավելին