Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Տեսակոնֆենրանս ՀԱՊԿ անդամ երկրների իրավապահների հետ (տեսանյութ)

20 Նոյեմբեր, 2020 19:57
Տեսակոնֆենրանս ՀԱՊԿ անդամ երկրների իրավապահների հետ (տեսանյութ)

Նոյեմբերի 20-ին Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկման գործակալության կողմից տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվեց Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 22-րդ նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Կոնֆերանսին մասնակցում էին խորհրդի նախագահ, ստատս-քարտուղար, ՌԴ ՆԳ նախարարի տեղակալ Իգոր Զուբովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկման գործակալության տնօրեն Սայդուլլո Վոխիդզոդան, ինչպես և ՀԱՊԿ անդամ-պետությունների ՆԳՆ պատվիրակություններ: ՀՀ ոստիկանության պատվիրակությունը գլխավորում էր ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Նիստի ընթացքում բանախոսները անդրադարձան խորհրդի 15-ամյա գործունեությանը:

Ներկայացվեց ՀԱՊԿ անդամ-պետություններում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարն ու օպերատիվ իրավիճակը:

Արա Ֆիդանյանն իր խոսքում նշեց, որ այս համատեքստում առանձնակի ուշադրության են արժանի ՀԱՊԿ անդամ-պետությունների արագ արձագանքման հավաքական ուժերի կազմի մեջ մտնող հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ «Կանալ» հակաթմրանյութային գործողության շրջանակներում անցկացվող միջազգային օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները:

Ոստիկանության պետի տեղակալը վստահեցրեց, որ թմրաբիզնեսի դեմ պայքարի ՀՀ լիազոր մարմինները պատրաստակամ են հետագայում ևս ակտիվ մասնակցություն ունենալ պլանային միջոցառումների իրականացման գործում` նպաստելով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում ՀԱՊԿ անդամ-պետությունների լիազոր մարմինների համակարգող խորհրդի աշխատանքային գործունեությանը: Կառուցողական մթնոլորտում անցած տեսակոնֆերանսի ընթացքում իրավապահները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին