ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանից նոյեմբերի 19-ին ևս 1235 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ:
27 ավտոբուս Երևանից ժամանել է Ստեփանակերտի գլխավոր հրապարակ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ
Նշվում է, որ նոյեմբերի 14-ից սկսած Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 4 հազար մարդ, որոնք նախկինում լքել էին իրենց բնակության վայրը: