Կարևոր իրադարձություններ

Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ նյութերի նախապատրաստման. Գոռ Աբրահամյան

19 Նոյեմբեր, 2020 16:16
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ նյութերի նախապատրաստման. Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

 

ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյուքնում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին