Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    508
    515

  • EUR

    609,5
    625,5

  • RUB

    6,63
    6,93

Կարևոր իրադարձություններ

Հրթիռակոծության է ենթարկվել Բաղդադի «կանաչ գոտին». կան վիրավորներ և զոհ

18 Նոյեմբեր, 2020 14:05
Հրթիռակոծության է ենթարկվել Բաղդադի «կանաչ գոտին». կան վիրավորներ և զոհ

Բաղդադի՝ «կանաչ գոտի» անվանվող պետական հաստատությունների ու դեսպանատների շրջանը,ենթարկվել է հրթիռային հարվածների։ 

Իրաքի զինված ուժերի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հրթիռակոծության հետևանքով զոհվել է երեխա,իսկ առնվազն 5 անձ վիրավորվել են, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ տեղեկությունների՝ 4 հրթիռ է ընկել «կանաչ գոտու» տարածքում, 2-ը՝ դրա սահմաններից դուրս, ևս մեկը պայթել է օդում։

Իրավապահները փորձում են պարզել՝ ով է կանգնած հրթիռային հարվածների հետևում։

Հարվածները հասցվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը հայտարարել է, որ Վաշինգտոնը 2021 թվականի հունվարի 15-ից Իրաքում իր զորքերի թվաքանակը կկրճատի՝ 3․000-ից  հասցնելով 2․500-ի: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին