Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԱԻՆ պաշտոնյաների, քննարկվել են կատարվելիք աշխատանքներին առնչվող հարցեր

17 Նոյեմբեր, 2020 19:18
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԱԻՆ պաշտոնյաների, քննարկվել են կատարվելիք աշխատանքներին առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն և ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սոլովյովին:

Իրականացվելիք գործունեության առնչությամբ Արցախի իշխանությունների անունից բարձր աջակցություն հայտնելով՝ նշել եմ, որ պատերազմական գործողությունների դադարից հետո խաղաղ բնակչության բնականոն և անվտանգ կյանքի ապահովման համար մեծ ծավալի աշխատանք է սպասվում, և համոզմունք եմ հայտնել, որ Արցախի գործընկեր կառույցի հետ արդյունավետ ու փոխգործակցված գործունեություն կծավալվի»:

 

Լրահոս

Դիտել ավելին