Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել աշխարհազորային ջոկատների հրամանատարների հետ (տեսանյութ)

17 Նոյեմբեր, 2020 17:35
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել աշխարհազորային ջոկատների հրամանատարների հետ (տեսանյութ)

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից տեսանյութ տեղադրել․ 

«Սիրելի՛ հայրենակիցներ

Հանդիպում եմ ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմագործողություններին մասնակից աշխարհազորային ջոկատների հրամանատարների հետ:

Հանդիպմանը ներկա ռազմական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաև նրանց, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարողացել ներկայանալ, իմ երախտագիտությունն եմ հայտնել մարտադաշտում գործած սխրանքների ու հայրենանվեր գործունեության համար:

Անդրադարձ է կատարվել Արցախում տիրող իրավիճակին, տարբեր ձևաչափերով նախորդ հանդիպումների ընթացքում բարձրաձայնված խնդիրների շտկման ուղղությամբ տարվելիք կոնկրետ քայլերին»։

 

Լրահոս

Դիտել ավելին