Կարևոր իրադարձություններ

Հայաստանից կարգելվի փայտանյութի արտահանումը. նոր նախագիծ. «Ժողովուրդ»

17 Նոյեմբեր, 2020 09:35
Հայաստանից կարգելվի փայտանյութի արտահանումը. նոր նախագիծ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանից կարգելվի փայտանյութի եւ դրանից պատրաստված ապրանքների արտահանումը երրորդ երկրներ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կառավարությանն առաջարկում է եւս 6 ամսով արգելել փայտանյութի եւ դրանից պատրաստված ապրանքների արտահանումը մեր հանրապետությունից դեպի երրորդ երկրներ: Փայտանյութի արտահանումը ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություն արգելվել է այս տարվա փետրվարին՝ կառավարության որոշմամբ:

Ապրանքների ցանկը մշակել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի մասնագետները։ Հայաստանի կառավարությունը նպատակ ունի պահպանել շրջակա միջավայրը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ցանկում ներառված են հետեւյալ ապրանքատեսակները՝ վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով, ասեղնատերեւ՝ սաղարթավոր տեսակներից, անտառանյութեր՝ չմշակված, կեղեւը կամ մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած, փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր, եւ սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած, անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացած եւ այլ եղանակով չմշակած, գործիքների եւ համանման արտադրատեսակների համար նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող, ծեղ եւ համանման փայտանյութ:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին