Կարևոր իրադարձություններ

Բազմաթիվ արցախցիներ համակարգիչների վրա են թողել բաց օգտահաշիվներ․ ինչպե՞ս փակել դրանք․ պարզաբանում է Սամվել Մարտիրոսյանը

17 Նոյեմբեր, 2020 08:37
Հեղինակ՝ Սամվել Մարտիրոսյան
Բազմաթիվ արցախցիներ համակարգիչների վրա են թողել բաց օգտահաշիվներ․ ինչպե՞ս փակել դրանք․ պարզաբանում է Սամվել Մարտիրոսյանը

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.  

«Նոր իմացա, որ բազմաթիվ արցախցիներ իրենց տարբեր սոցցանցային եւ էլեկտրոնային հաշիվներ բացված թողել են համակարգիչների վրա, որոնք հիմա ադրբեջանցիների ձեռքում եմ։ Կարճ բացատրեմ, թե ոնց դուրս գալ այնտեղի համակարգիչներից, որ դրանց ձեռքը չանցնեն ֆեյսբուք կամ էլեկտրոնային փաստը։ Այսպիսով․

Ֆեյսբուքի դեպքում մտնում ենք այստեղ - https://www.facebook.com/settings?tab=security
Հենց վերեւի հատվածում երեում են այն սարքերը, որտեղ դուք լոգին եք եղած։ Բոլոր այն սարքերը, որոնք ձեր ձեռքում չեն - կողքի երեք կետիկն եք սխմում ու տալիս եք դուրս գալ։

Gmail - https://myaccount.google.com/device-activity?gar=1 - նույն բանը, էլի երեք կետիկով։

mail.ru - մտնում ենք https://id.mail.ru/security - այստեղ Devices - Устройства - ու էլի փակում»։

 

Լրահոս

Դիտել ավելին