Կարևոր իրադարձություններ

Պերուի նախագահ Մանուել Մերինոն հրաժարական է տվել

15 Նոյեմբեր, 2020 23:50
Պերուի նախագահ Մանուել Մերինոն հրաժարական է տվել

Պերուի նախագահ Մանուել Մերինոն, ով նշանակվել է պետության ղեկավար խորհրդարանի կողմից Մարտին Վիսկարրայի հեռացումից հետո, կիրակի հրաժարական է տվել։ Քաղաքական գործչի հայտարարությունը հեռարձակել է RPP ռադիոն, գրում է РИА Новости-ն։

«Այս պահին, երբ Պերուն անցնում է խոշորագույն քաղաքական ճգնաժամներից մեկի միջով, ցանկանում եմ տեղեկացնել, որ հայտարարում եմ առանց հետկանչի հնարավորության հանրապետության նախագահի պաշտոնից հեռանալու մասին: Խաղաղության եւ միասնության կոչ եմ անում բոլոր պերուացիներին»,-ասել է Մերինոն՝ դիմելով ժողովրդին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին