Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում. գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի

15 Նոյեմբեր, 2020 19:17
Արտակարգ դեպք Երևանում. գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել մի քաղաքացի:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նշված հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ այդ քաղաքացին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և հիվանդանոց է տեղափոխվել Չարբախ թաղամասից: Նա 54-ամյա Արմեն Կ.-ն է, ում հրազենային վնասվածքով հարազատները հայտնաբերել են տան պատշգամբում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին