Կարևոր իրադարձություններ

Կյանքիս նպատակն է գտնել 1 միլիոն հայի, ով ամսական առնվազն 25․000 դրամ կփոխանցի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին. Վարուժան Ավետիքյան

14 Նոյեմբեր, 2020 22:57
Հեղինակ՝ Վարուժան Ավետիքյան
Կյանքիս նպատակն է գտնել 1 միլիոն հայի, ով ամսական առնվազն 25․000 դրամ կփոխանցի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին. Վարուժան Ավետիքյան

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դիմում եմ ձեզ որպես մի մարդ, ով ուզում է գոռա, քրֆի, լացի կամ առնվազն իր պրոֆիլի նկարը փոխի ու դնի 4750. Բայց չեմ անում: Պրոֆիլիս նկարը փոխելը կամ գոռալս, քրֆելս կամ լացելս հաստատ չի կերակրի ոչ մի զոհված հերոսի ընտանիք: Նրա երեխաներին դպրոց չի ուղարկի ու տունը չի տաքացնի Իսկ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ԱՄՍԱԿԱՆ 25,000 դրամ ($50) փոխանցելս հաստատ կկերակրի էլ, դպրոց էլ կուղարկի տուն է կտաքացնի: Ամսական ԱՌՆՎԱԶՆ 25,000 դրամ փոխանցելու եմ այնքան ժամանակ, որքան կան որբացած մանուկներ ու հաշմանդամ հերոսներ:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆինանսական բեռը շատ մեծ է: Շատ, շատ:

Կյանքիս նպատակն է. գտնել 1 միլիոն հայի, ով ԱՄՍԱԿԱՆ ԱՌՆՎԱԶՆ 25,000 դրամ, 50 դոլար կամ եվրո կփոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
#մեկմիլիոնհայ

Հ.Գ. Քանի որ մարդիկ մտածում են, որ ես հաստատում եմ 4750 թիվը, գրածս խմբագրեցի: Ես չեմ հաստատում ու չեմ էլ կարող հաստատել, մինչև Հիմնադրամը փաստացի հատուցումներ չանի»:

 

Լրահոս

Դիտել ավելին