Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Արշակունյաց պողոտայում մեքենաներ են բախվել

12 Նոյեմբեր, 2020 20:19
 Արշակունյաց պողոտայում մեքենաներ են բախվել

Նոյեմբերի 12-ին, ժամը 15։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 270/1 հասցեի մոտակայքում բախվել են «ԶԻԼ» (վարորդ՝ Արթուր Վ․, ծնված 1965 թ․), «Mitsubishi» և «Akura» (վարորդ՝ Գալինա Կ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են մոտակա ԲԿ։

«ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին փրկարարները  մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Նարեկացի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել վառելիքի արտահոսքը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին