Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    508,5
    514,5

  • EUR

    612
    628

  • RUB

    6,67
    6,97

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Արամուս գյուղում. ԱԻՆ

12 Նոյեմբեր, 2020 08:58
Հրդեհ Արամուս գյուղում. ԱԻՆ

Նոյեմբերի 12-ին, ժամը 05։20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արամուս գյուղի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են տանը կից ծածկի (մոտ 30 քմ) փայտյա կառուցատարրերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:49-ին, մարվել՝ 06:07-ին: Այրվել են ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 12 քմ) և փայտյա պահարանը (մոտ 1 խմ)։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին