Կարևոր իրադարձություններ

Մենք շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին, որի հետ կապված ենք մարդկային ամուր կապերով․ Կանադայի ԱԳ նախարար

12 Նոյեմբեր, 2020 08:48
Մենք շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին, որի հետ կապված ենք մարդկային ամուր կապերով․ Կանադայի ԱԳ նախարար

Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը Թվիթեր-ի իր էջում գրել է. 

«Կանադան ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատումը։ Մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ այդ համաձայնագրի պայմաններն ու հետևանքներն ուսումնասիրելու առնչությամբ:

Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը կպահպանի իր ստանձնած պարտավորությունները և ռազմական գործողությունները կդադարեցվեն ընդմիշտ և առանց հապաղելու։ Ինչպես ավելի վաղ նշել ենք, Թուրքիան պետք է չխառնվի այս հակամարտությանը։ Ես անընդմեջ կապի մեջ եմ եղել ՀՀ արտգործնախարարի հետ, որպեսզի պարզեմ, թե այս ամենադժվարին ժամանակահատվածում Կանադան ինչպես կարող է շարունակել աջակցել հայ ժողովրդին, որի հետ կապված ենք մարդկային ամուր կապերով»։

 

Լրահոս

Դիտել ավելին