Կարևոր իրադարձություններ

Կհարցնեք ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին, թե ինչպես են մերժել խնդրանքս, կհարցնեք՝ ինչ պատասխան եք տվել երկրի նախագահին․ Արայիկ Հարությունյան

11 Նոյեմբեր, 2020 19:28
Կհարցնեք ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին, թե ինչպես են մերժել խնդրանքս, կհարցնեք՝ ինչ պատասխան եք տվել երկրի նախագահին․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղերձում անդրադարձավ պատերազմական օրերին տիրող իրավիճակին:

«Պատահական չեմ իմ հորդորներն ու խնդրանքները հերթական անգամ ներկայացնում, որպեսզի չփնտրենք դավաճանների, հող ծախողների: Ես հիմա կասեմ՝ դավաճաններն ովքեր են, հող ծախողներն ովքեր են։

Առաջին անգամ ես ահազանգել եմ հոկտեմբերի 3-ին, երբ հակառակորդը, գրավելով Մատաղիսը և Թալիշը, վտանգել էր մեր ամբողջ հյուսիսային հատվածը, երբ Եղնիկներ կոչվող տեղամասում զորքի մի մասը խուճապահար փախչում էր, չունեինք ռեսուրսներ մարդկային, որպեսզի կարողանանք առաջնագծում՝ գոնե Եղնիկներում գտնվող մեր տղաների թիկունքը պահել։ Այդ օրը վաղ առավոտյան ես կոչ եմ արել և ասել՝ ես գնում եմ առաջնագիծ։ Ինձ համար այդ օրը պարզ էր, որ զորքի մի մասը խուճապի մեջ էր, ոչ թե Պաշտպանության բանակի, զինված ուժերի, այլ առաջնագծում եղած  զորքի՝ տարբեր կամավորականների և այլն։

Այդ օրը, երբ որ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնայինք ՀՀ-ից եկած մեր Ազգային անվտանգության ամենաուժեղ, էլիտար ստորաբաժանումները և նաև Արցախից հրաժարվել են գնալ Եղնիկներ։ Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ՝ ձեր առջև ես եմ գնալու, ստացել եմ բացասական պատասխան՝ չեն եկել։ Թողել են երկրի նախագահին մենակ առաջնագիծ գնալու ժամանակ։ Դրա մասին այսօր արտահայտվում եմ, որովհետև ստիպված եմ արտահայտվել։

Կհարցնեք ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին, թե ինչպես են մերժել խնդրանքս, կհարցնեք՝ ինչ պատասխան եք տվել երկրի նախագահին: Իհարկե, շատ քիչ զորք միացավ ինձ, ու մենք կարողացանաք կատարել այն խնդիրը, որի շնորհիվ այսօր Եղնիկներն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է:

Հոկտեմբերի 3-ին կոչ եմ արել և ասել՝ օրհասական վիճակում ենք, մարդկային ռեսուրս է պետք:

Ամեն անգամ զգուշացնում էի՝ ունենք մարդկային ռեսուրսի կարիք: Չեմ ուզում ասել՝ ինչքան մարդ է միացել՝ կամավորական, թե պահեստազոր, զորքին թողել եք մենակ: 18 տարեկաններին թողել եք մենակ:

Կամավորական ջոկատներ կային, այո՛, շատ: Մի մասը բարեխղճորեն մինչև վերջին պահը կատարել է իր խնդիրը, մի մասը մեկ օր էլ չի մնացել:

Պահեստազորից համալրված ստորաբաժանումները եկել են, մի մասը՝ մի քանի ժամ, մի մասը՝ մի քանի օր»,- ասաց ԱՀ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Դիտել ավելին