Նոյեմբերի 10-ին, ժամը 16:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 36/2 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 17:22-ին: Պարզվել է, որ ավտոտնակում այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և ջերմահարվել ավտոտնակի երկաթյա դարպասը։