Կարևոր իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի և խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հետ (ուղիղ)

10 Նոյեմբեր, 2020 21:15
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի և խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հետ (ուղիղ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի և պատգամավոր Անի Սամսոնյանի հետ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության, ինչպես նաև երկրում ստեղծված իրադրության վերաբերյալ:

Պատգամավորները ներկայացրել են իրենց գնահատականները, տեսակետներն ու առաջարկները:

Զրուցակիցներն ընդգծել են համազգային միասնության և համերաշխության, ինչպես նաև ներքաղաքական կայունության պահպանման առանձնակի կարևորությունը ներկայիս իրավիճակում:

 

Լրահոս

Դիտել ավելին