1tv.ge-ն՝ հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը տեղեկացնում է, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, կարևորել հրադադարի լիարժեք համաձայնագրի ձեռքբերումը և լիահույս են, որ դրա իրականացման գործընթացում կպահպանվի դրական դինամիկա։