Օրերս Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու մասին:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկություններից մեկի համաձայն ՀՀԿ-ականների մոտ անհանգստություն է առաջացրել Աբրահամյանի հայտարարությունը:
Այս առթիվ փորձեցինք կապ հաստատել ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ. «Որևէ բան չունեմ ասելու, թող ստեղծի տեսնենք ինչ կուսակցություն է, հետո կերևա: Թող ստեղծի հասկանանք ինչ կուսակցություն է, ինչ գաղափարախոսություն, նպատակներ ունի, հետո նոր կարծիք կհայտնեմ»:
Արա Աբրահամյանը Պուտինի անունը «շուրթերին» է մտնում քաղաքական դաշտ, սա ՀՀԿ-ը չի անհանգստացնո՞ւմ, քանի որ հնարավոր է, որ խորհրդարանում կարող է մեծամասնություն կազմել. «Չգիտեմ ինչ է ասել, բայց բոլորն էլ միշտ Պուտինի անունը տալիս են, եթե տեղը գալիս է բոլորն էլ տալիս են ի՞նչ արտառոց բան կա այդտեղ»: