Կարևոր իրադարձություններ

Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին ՀՀ անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս․ ՊՆ խոսնակ

09 Նոյեմբեր, 2020 22:57
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին ՀՀ անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին:

Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների:

 

 

Լրահոս

Դիտել ավելին