Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ազատվեց աշխատանքից. Factor.am

08 Նոյեմբեր, 2020 16:01
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ազատվեց աշխատանքից. Factor.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին ազատել պաշտոնից։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին հանրապետության նախագահի աշխատակազմից։

Հստակեցնող հարցին, թե արդյոք տնօրենի նոր պաշտոնակատար կամ հենց տնօրենի նշանակման առաջարկ կա, նախագահի աշխատակազմից ասացին, որ դեռ տեղեկություններ չունեն։

Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին` ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո։ Մինչև այդ տնօրենի տեղակալն էր։


 

Լրահոս

Դիտել ավելին