Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

07 Նոյեմբեր, 2020 23:53
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

Տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Էրդողանը հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է РИА новости-ն։

«Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների մասին: Քննարկումները միտված են եղել ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու և քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորման տարբերակների որոնմանը»,-ասված է Կրեմլի տարարծած հաղորդագրության մեջ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին