Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    512

  • EUR

    596,5
    610,5

  • RUB

    6,58
    6,86

Կարևոր իրադարձություններ

Արցախցի ցուցարար կանանց հանդիպել է Ֆրանսիայի դեսպանը

07 Նոյեմբեր, 2020 00:25
Հեղինակ՝ Արցախի կնոջ ձայն
Արցախցի ցուցարար կանանց հանդիպել է Ֆրանսիայի դեսպանը
Քիչ առաջ ավարտվեց "Artsakh's voice matters" շարժման նախաձեռնող խմբի հանդիպումը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ։
Սա մեր շարժման ողջ ընթացքում թերեւս միակ դեպքն էր, երբ դեսպանը գործը չհասցրեց ցույցի, այլ անձամբ ցանկություն հայտնեց հանդիպել նախաձեռնող խմբին եւ վերջիններիս հետ քննարկել այն բոլոր խնդիրները եւ դժվարությունները, որոնց առաջ կանգնած է այսօր Արցախը եւ այնտեղ բնակվող /տարհանված/ հայությունը։
Բավականին ծանր եւ ծավալուն քննարկում ստացվեց, որը ենթադրվում է շարունակական լինել։
Շարունակում ենք մեր` Արցախի կնոջ ձայնն ամբողջ աշխարհին լսելի դարձնելու համար մղվող պայքարը։ Հաջորդ ցույցի մասին կհայտնենք շուտով։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին