Կարևոր իրադարձություններ

Հայոց պատմության մեջ անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օր. Արծրուն Հովհաննիսյան

06 Նոյեմբեր, 2020 22:25
Հայոց պատմության մեջ անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օր. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ այսօր երեկ ու գիշերը բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր են ընթացել թե՛ մատույցներում, թե՛ Շուշի տանող ճանապարհների տարածքում։

«Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, հայոց պատմության մեջ, հավանաբար, այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օր: Հակառակորդի հետախուզադիրվերսիոն, առանձին վաշտային-մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի, ոչնչացման «գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է: Այսօր մեր հրետանին, մեր հետևակը մեր այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել: Թշնամու զորքերից, վարձկաններից և մնացած թափթփուկներից Շուշի տանող ձորակներում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տասնյակ դիակներ են մնացել», – ասաց նա և հավելեց, որ առաջիկայում կլինեն այդ ամենը հաստատող ֆոտո և տեսանյութերը:

ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ մարտերն ընթանում են նաև այս պահին, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է:

 

Լրահոս

Դիտել ավելին