Կարևոր իրադարձություններ

Երկու տղամարդու դանակահարություն Երևանի Հասրաթյան փողոցում․ ոստիկանության բացահայտումը

05 Նոյեմբեր, 2020 12:23
Երկու տղամարդու դանակահարություն Երևանի Հասրաթյան փողոցում․ ոստիկանության բացահայտումը

Նոյեմբերի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքերով բուժօգնության են դիմել 31 և 32 տարեկան երկու տղամարդ։ Այս մասին հայտոնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողներին նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Նշանակվել է փորձաքննություններ։ Կարճ ժամանակ անց ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով պարզել են, որ նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում վիճաբանություն է եղել, որի ընթացքում էլ տղամարդիկ ստացել են վնասվածքները։

Ճշտվել են նաև կասկածյալի ինքնությունը։ Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և բացատրական աշխատանք։ Անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ Առինջ գյուղի 30-ամյա բնակիչը ներկայացել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին