Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    506,5
    512,5

  • EUR

    603,5
    617,5

  • RUB

    6,6
    6,88

Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ տնօրենի տեղակալն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող սահմանապահ զորքերի վիրավոր զինծառայողներին

04 Նոյեմբեր, 2020 19:47
ԱԱԾ տնօրենի տեղակալն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող սահմանապահ զորքերի վիրավոր զինծառայողներին

Ուշադրության կենտրոնում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի քաջարի զինծառայողները: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ի լրատվական ծառայությունից։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանի հանձնարարությամբ շարունակվում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վիրավոր զինծառայողներին հանդիպելու նպատակով բուժհաստատություններ կատարվող այցելությունները:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ա. Հակոբյանը, պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական հանդիպումն է ունեցել քաջարի սահմանապահների, նրանց ծնողների ու ընտանիքների անդամների հետ:

ԱԱԾ տնօրենի տեղակալն  իր խոսքում փաստել է հերոս հայորդիների սխրանքների բացառիկ կարևորությունը ռազմական գործողություններում, նրանց փոխանցել որոշակի ֆինանսական աջակցություն և ողջ համակարգի խորին երախտագիտությունը, ինչպես նաև ընդգծել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մշտապես լինելու է վերջիններիս ընտանիքների կողքին:

Առողջապահական հաստատության պատասխանատուներն առանձնահատուկ անդրադարձ են կատարել հերոս սահմանապահների անկոտրում կամքի, ինչպես նաև՝ բացառիկ խիզախությունների որոշակի ուշագրավ դրսևորումներին, որոնք նրանց կողմից ցուցաբերվել են բուժման այս օրերի ընթացքում՝ յուրովի ոգեշնչելով բուժաշխատողներին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին