Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղում հակամարտության կողմերի հետապնդած նպատակներին կարելի է հասնել նաև խաղաղ ճանապարհով․ Պուտին

04 Նոյեմբեր, 2020 17:19
Ղարաբաղում հակամարտության կողմերի հետապնդած նպատակներին կարելի է հասնել նաև խաղաղ ճանապարհով․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կողմն անում է իրենից կախված ամեն ինչ և կշարունակի անել՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար։ Նա այս մասին ասել է կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Դուք իտեք, որ Ռուսաստանը անում է ամենը, ինչը մեզանից է կախված, որպեսզի Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի, որ մարդկանց կյանքերը փրկվեն, որոնք մեկը մյուսի դեմ են կանգնած ինքնաձիգների, հրացանների նշանառության տակ և միմյանց դեմ զենք են օգտագործում»,- ասել է նա։

Ռուսաստանի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ հակառակորդ կողմերի հետապնդած նպատակներին կարելի է հասնել խաղաղ բանակցային գործընթացի ընթացքում: «Ամեն դեպքում, մենք կապի մեջ ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Հուսով եմ, որ կկարողանանք հասնել արդյունքի, և այնպիսի հիմքի վրա, որը կգոհացնի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց», - եզրափակել է ՌԴ առաջնորդը: 

 

Լրահոս

Դիտել ավելին