Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    508
    515

  • EUR

    609,5
    625,5

  • RUB

    6,63
    6,93

Կարևոր իրադարձություններ

Սլովակիայի խորհրդարանում ընդունվեց բանաձև՝ ԼՂ հակամարտության հետ կապված

04 Նոյեմբեր, 2020 17:15
Հեղինակ՝ Համազասպ Դանիելյան
Սլովակիայի խորհրդարանում ընդունվեց բանաձև՝ ԼՂ հակամարտության հետ կապված

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ Սլովակիայի հանրապետության խորհրդարանում ձայների 110 կողմ և 2 ձեռնպահ բաշխվածությամբ ընդունվեց բանաձև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: Բանաձևում, ըստ էության, վերահաստատվում են Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, կոչ է արվում հրադադարի, ինչպես նաև վերահաստատում է հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականութունը և ուժի և դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

Բանաձևի նախապատրաստման ընթացքում թե՛ հայ դիվանագետների, թե՛ Սլովակիայում ապրող Հայաստանի բարեկամների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել Ադրբեջանի ոչ կառուցողական ու անհավասարակշիռ մոտեցումների արտացոլումը այս բանաձևում:
Որպես Հայաստան -Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար՝ կարևորում եմ իմ սլովակ գործընկերների կողմից հակամարտության նկատմամբ հետևողականությունը և շարունակաբար ուշադրության արժանացնելը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին