Կարևոր իրադարձություններ

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում գնաճ չի լինի

03 Նոյեմբեր, 2020 15:08
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում գնաճ չի լինի

Հայաստանում 2021-ից թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում գնաճ չի լինի: Այս մասին խորհրդրանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա կարծիքով գնաճ չի լինի: Խոսքը ամբողջ շուկայի սպառման ծավալի նկատմամբ շատ փոքր տեսակարար կշիռ ունեցող թուրքական ապրանքների քանակի մասին է: Նախարարը նաև նշեց, որ գնաճի համար անհրաժեշտ է այս սեգմենտում առաջարկվող ապրանքների զգալի մասն առաջարկվեր հենց թուրքական ապրանք ներկրողների համար: Կան գնահատականներ, որ առանձին վերցված որևէ ապրանքային սեգմենտ չկա, որտեղ թուրքական ապրանքներն ունենան գերակշռ նշանակություն, ուրեմն վստահաբար գնաճ չի լինի:

Խաչատրյանը նաև նշեց. «Տնտեսվարողները այլ շուկաներից կիրականացնեն ներկրումներ: Բիզնեսով զբաղված անձինք բավականաչափ լավ գիտեն՝ որտեղ են գտնվում այլ հնարավորությունները: Կարելի է նույն ապրանքները ներմուծել ՌԴ-ից, Բելառուսից, Չինաստանից, Իրանից և այլ երկրներից»:

 

Լրահոս

Դիտել ավելին