Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    512

  • EUR

    596,5
    612,5

  • RUB

    6,56
    6,86

Կարևոր իրադարձություններ

Իլհամը պետք է կարդար հայր Ալիևի՝ 1993-ին և 94-ին գրված հիշողությունները և ամեն ինչ պարզ կդառնար. ՊԲ նախին խոսնակ

03 Նոյեմբեր, 2020 11:34
Հեղինակ՝ Սենոր Հասրաթյան
Իլհամը պետք է կարդար հայր Ալիևի՝ 1993-ին և 94-ին գրված հիշողությունները և ամեն ինչ պարզ կդառնար. ՊԲ նախին խոսնակ

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Չգիտեմ թուրքական սուլթանապետության նորօրյա համիդներն ինչպես, բայց Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ռազմաքաղաքական ղեկավարությունը, հանձին նրա երբեմնի դասալիք միապետի, աստիճանաբար ու հետևողականորեն հայտնվում են անելանելի դրության մեջ: Եվ դա շնորհիվ <<մեծ եղբոր>> նախաձեռնած անհեռատես գործողությունների: Երևի թե Ալիևը, վատ երազում անգամ, չէր կարող պատկերացնել, որ իրեն դրդելով նման արկածախնդրության, նա ոչ միայն վտանգում է սեփական իշխանության ժառանգականության ապագան, այլև պետականությունը պահպանելու հեռանկարը: Նա պետք է գիտակցեր, որ բացի արտաքին աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված որոշ խոչնդոտներից, Արցախի լեռներն ու անտառներն՝ իրենց աննկուն պահապաններով, դիմակայելու և սեփական կամքը պարտադրելու առանձնահատուկ շնորհով են օժտված: Այդպես եղել է միշտ և այդպես էլ լինելու է այս անգամ: Իսկ դրանում համոզվելու համար որդի Ալիևին պետք չէր բացել ու կարդալ հույն կամ հռոմեացի պատմիչների քերթվածքներն Արցախի մասին: Նրան ընդամենը հարկավոր էր թերթել ու ծանոթանալ հայր Ալիևի կողմից 1993-ին և 94-ին տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ գրված հիշողությունները և ամեն ինչ պարզ ու ուսանելի կդառնար: Չէ՞ որ, ինչպես ասում են, պատմությունը կրկնվելու հատկություն ունի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին