Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Վրաստանի նոր խորհրդարանը երկու հայ պատգամավոր ունի

02 Նոյեմբեր, 2020 09:55
Վրաստանի նոր խորհրդարանը երկու հայ պատգամավոր ունի

Jnews.ge-ն հայտնում է, որ Վրաստանի ԿՀԸ-ն ավարտել է ձայների հաշվարկը: Նորընտիր խորհրդարանի 150 պատգամավորների թվում են նաև երկու հայեր՝ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը: Երկուսն էլ ներկայացնում են իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը:

 

Սամվել Մանուկյանն Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքից ընտրողների ձայների գերակշիռ առավելությամբ հաղթել է թվով 8 մրցակիցներին: Իսկ Սումբատ Կյուրեղյանը խորհրդարանի պատգամավոր է դարձել «Վրացական երազանքի» կուսակցական ցուցակներով, նա 37-րդ համարն էր:

Ընդհանուր առմամբ, երկրում ձայների 1 տոկոս շեմը, որն անհրաժեշտ էր խորհրդարանում հայտնվելու համար, հաղթահարել է ինը կուսակցություն։

Համամասնական կարգի համաձայն, պատգամավորական առոթները բաժանվել են հետևյալ կուսակցությունների միջև.

«Վրացական երազանք»՝ 61 պատգամավոր,
«Միասնական ազգային շարժում»՝ 35 պատգամավոր,
«Եվրոպական Վրաստան»՝ 5 պատգամավոր,
«Ռազմավարություն Աղմաշենեբելի»՝ 4 պատգամավոր,
«Լելոն Վրաստանի համար»՝ 4 պատգամավոր,
«Հայրենասերների դաշինք»՝ 4 պատգամավոր,
«Գիրչի»՝ 4 պատգամավոր,
«Ալեկո Էլիսաշվիլի՝ քաղաքացիներ»՝ 2 պատգամավոր,
«Լեյբորիստական կուսակցւոթյուն»՝ 1 պատգամավոր:

Բացի այդ, համաձայն ԿՀԸ-ի տվյալների՝ «Վրացական երազանքը» բացարձակ հաղթանակ է տարել 14-րդ և 30-րդ մեծամասնական շրջաններում: Ինչը նշանակում է, որ կուսակցությունն արդեն իշխանության 75 մանդատ ունի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին