Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    513

  • EUR

    598
    614

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

«Անվտանգության խորհուրդը կարող է ԼՂ հարցով կրկին քննարկում անցկացնել». ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

31 Հոկտեմբեր, 2020 10:44
«Անվտանգության խորհուրդը կարող է ԼՂ հարցով կրկին քննարկում անցկացնել». ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է վերսկսել քննարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ, եթե հակամարտության գոտում իրավիճակը սրվի:

Այս մասին ТАСС-ին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան։

«Չեմ կարող բացառել, որ եթե իրավիճակը վատթարանա, Անվտանգության խորհուրդը կարող է նորից վերադառնալ հարցին և զբաղվել դրանով:Թե ինչ ձևաչափով՝ կորոշենք»,-ասել է Նեբենզիան:

Նեբենզիան նշել է, որ հուսով է, որ կողմերը կկատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները, առաջին հերթին `զինադադարի համաձայնությունները եւ որ  դրան կհաջորդի քաղաքական գործընթացը: Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և հսկայական սփյուռք ունի՝ ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների:

«Այնպես որ, մեզ համար դա հատուկ խնդիր է, որն արձագանք է գտնում մեր սրտերում», - եզրափակել է նա:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին